Search
Ջհանգիրյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
- Sep 8, 2021
- 1 min read

Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից:
«Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը ընդունել են ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև իրավական փոխօգնության բնագավառում երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարները:
Անդրադարձ է կատարվել նաև դատաիրավական ոլորտում երկու երկրների ներկայացուցիչների միջև խորհրդակցություններ, հանդիպումներ կազմակերպելու հարցին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Comments