top of page

ԲԴԽ-ն քննում է դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

  • Jul 15, 2021
  • 1 min read


Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին (լիազորությունները կասեցված են) կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդության քննարկումը:


Միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, սակայն, քանի որ նա արձակուրդում է, նիստին ներկայացել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը:


ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանն ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացրեց, քանի որ քաղաքացիական գործերից մեկով իրենք հանդիսանում են դատավարության հակառակ կողմեր:


Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել կայքերից մեկում հրապարակված հարցազրույցը դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, որտեղ նա խոսել էր Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշման մասին:


Դավիթ Գրիգորյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավորը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page