Բարձրագույն դատական խորհուրդը դատավոր Կարինե Բաղդասարյանին հայտարարել է նկատողություն
- Jul 6, 2021
- 1 min read

Բարձրագույն դատական խորհուրդը Վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանին հայտարարել է նկատողություն՝ բավարարելով Արդարադատության նախարարի պաշտոնակատարի միջնորդությունը՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ պաշտոնական կայքում հրապարակված որոշումը։
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի կողմից 11.02.2021 թվականին արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը։
Նախարարի 16.03.2021 թվականի թիվ 19-Ա որոշմամբ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Նախարարի 17.05.2021 թվականի N-38-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Comments