top of page

ԲԴԽ-ն կոչ է անում ԱԺ պատգամավորներին լինել զուսպ և կոռեկտ դատավորների մասին արտահայտվելիս

  • Aug 17, 2021
  • 1 min read

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը խիստ կարևորում է պետական իշխանության համակարգում դատական իշխանության՝ ապաքաղաքական, չեզոք և միայն մասնագիտական տիրույթում գործելու սահմանադրական առաքելությունը:


Պետական իշխանության թևերի բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի վրա ձևավորված օրենսդիր, գործադիր և դատական մարմինների համագործակցությունը կարող է արդյունավետ գործել միայն այդ մարմինների ու պաշտոնատար անձանց փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման պարագայում:


Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 18 (2015) եզրակացության համաձայն, քաղաքական գործիչների կողմից անհավասարակշիռ քննադատական մեկնաբանությունը կարող է խաթարել հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ:


Նկատի ունենալով, որ ութերորդ գումարման ՀՀ ԱԺ-ը նոր է կազմավորվել, ԱԺ բոլոր խմբակցություններին ու պատգամավորներին հորդորում ենք դատական իշխանության և դատարանների վերաբերյալ իրենց արտահայտած կարծիքներում և դիրքորոշումներում լինել առավելագույնս զուսպ և կոռեկտ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page