top of page

ԲԴԽ նախագահը քննարկել է փախստականներին ապաստարան տրամադրելու գործերով առկա խնդիրները

  • Sep 3, 2021
  • 1 min read


Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնականատար Գագիկ Ջհանգիրյանը, Խորհրդի մի շարք անդամներ, Վարչական և Վարչական վերաքննիչ դատարանների, ինչպես նաև Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ հանդիպել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից:


Կողմերը հանդիպման ընթացում քննարկել են փախստականներին ապաստարան տրամադրելու հետ կապված գործերով առկա խնդիրները: Անդրադարձ է կատարվել օրենսդրական խոչընդոտներին, որոնք պատնեշ են հանդիսանում նման գործերի առավել արդյունավետ քննության համար: Քննարկման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանօրինակ հանդիպումները շարունակական դարձնել:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page