«Բելաջիո»-ի վթարից մահացածը և վիրավորը եղբայրներ են
- Aug 25, 2021
- 1 min read

Օգոսոստի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմացի երթևեկելի գոտում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Մինչ դեպքի վայրում փորձում էր զննություն կատարել ավագ հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին, որ վիրավորներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ըստ աղբյուրի՝ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են։
Kommentarer