top of page

Բելառուսի նախագահը սահմանապահ զորքերին հանձնարարել է փակել Ուկրաինայի հետ սահմանը

  • Jul 2, 2021
  • 1 min read


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանապահ զորքերին հանձնարարել է փակել Ուկրաինայի հետ սահմանը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Բելառուսի նախագահը այս մասին հայտարարել է Անկախության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ժողովի ժամանակ, որը Բելառուսում նշում են հուլիսի 3-ին։

Լուկաշենկոն պարզաբանել է, որ Ուկրաինայից հսկայական քանակությամբ զենք է ներթափանցում ։


Բացի այդ, ըստ նախագահի, հարևան հանրապետությունը, ինչպես նաեւ Գերմանիան, ԱՄՆ-ն, Լեհաստանը եւ Լիտվան կապված են Բելառուսում «ծպտյալ» ահաբեկչական խմբավորումների հետ:


«Այդ բջիջների նպատակը իքս օրը բռնի իշխանափոխությունն է»,- հավելել է նա։


Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page