Բելառուսում վթարի է ենթարկվել «ՅաԿ-130» ինքնաթիռը
- May 19, 2021
- 1 min read

Բելառուսի Զինված ուժերի «ՅաԿ-130» ինքնաթիռը կործանվել է Բրեստի շրջանի Բարանովիչիի մոտ, երկու օդաչուներն էլ զոհվել են: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
«Բարանովիչիի մոտ վթարի է ենթարկվել Լիդի գրոհային ավիաբազայի «ՅաԿ-130» ռազմական ինքնաթիռը: Ցավոք, երկու օդաչուներն էլ զոհվել են: Այլ զոհեր եւ ավերածություններ չկան: Վթարի հետեւանքները չեզոքացվել են Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուսումնական թռիչքի ընթացքում անձնակազմը տեխնիկական անսարքություն էր հայտնաբերել:
Նախարարության տվյալներով՝ թռիչքն իրականացրել են 116-րդ գրոհային ավիաբազայի ուսումնամարտական էսկադիրիլիայի հրամանատար մայոր Անդրեյ Նիչիպորչիկը և էսկադրիլիայի օղակի օդաչու, լեյտենանտ Նիկիտա Կուկանենկոն:
Comments