Search
Վերահսկվում է տրանսպորտային միջոցների տեղաշարժը Բերձորի միջանցքով
- Jun 26, 2021
- 1 min read

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են կատարել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի և Բերձորի միջանցքի երկայնքով երթևեկության, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգության ապահովման խնդիրները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Վերջին շաբաթվա ընթացքում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ռուս զինծառայողների դեմ սադրիչ գործողություններ նույնպես չեն եղել։
Comments