top of page

Ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածում բերման է ենթարկվել 110 անձ

  • Jul 12, 2021
  • 1 min read


Ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածում՝ ընտրություններ նշանակելու օրվանից մինչև քվեարկության օրը, բերման է ենթարկվել 110 անձ:


Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ այս մասին ասաց Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը:


Դատախազը հայտնեց, որ բերման ենթարկվածներից 20-ը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն են, համակիրներն են, վստահված անձինք և այս կամ այն կերպ դաշինքի հետ ասոցացվող անձինք, 39-ը «Պատիվ ունեմ» դաշինքից, իսկ մնացած 51-ը եղել են կամ այլ կուսակցությունից, կամ ընտրական գործընթացի մասնակիցներ:


Երևանի դատախազի խոսքով` ընտրական գործընթացի ժամանակահատվածում կատարվել է 29 խուզարկություն, որոնցի 7-ը կատարվել է «Հայաստան» դաշինքին առնչվող անձանց բնակարաններում կամ շինություններում, 20-ը «Պատիվ ունեմ» դաշինքի, իսկ 2-ը՝ այլ:





Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page