Հայաստանը դիմել է Իրանին՝ մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար․ Սաֆավին
Հայաստանը պաշտոնական հարցում է ներկայացրել իրանական արտադրության մարտական անօդաչու թռչող սարքեր գնելու համար:
Մոտ 22 երկրներ պաշտոնական հայտ են ներկայացրել իրանական արտադրության ռազմական անօդաչու թռչող սարքեր գնելու համար, ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար և Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր ռազմական օգնական գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին։
«Ներկայումս իրանական անօդաչու թռչող սարքերի գնման թեկնածու երկրներն են Հայաստանը, Տաջիկստանը, Սերբիան, Ալժիրը, Վենեսուելան և այլ երկրներ»,- ասել է Սաֆավին։
Comments