Search
Ձերբակալվել է ԲՀԿ-ական թեկնածուն. «Հրապարակ»
- Jun 11, 2021
- 1 min read

«Հրապարակ»-ը գրում է.
«Նախօրեին ձերբակալվել է ԲՀԿ-ական թեկնածու Արամայիս Ապրոյանը՝ ցուցակի 83-րդ համարը, Գավառի գրասենյակի ղեկավարը։ Դատախազության հաղորդագրության համաձայն՝ «նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. հունիսի 8-ին, ժամը 21:20-ի սահմաններում կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Ա. Ա.-ն ընտրողներին կաշառք տալու համար նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին»։
Ըստ դատախազության՝ Ս. Զ.-ն 8 ընտրողի կաշառք է տվել՝ մեկական փաթեթ սննդամթերք՝ մոտ 7000 դրամ արժողությամբ»:
Comments