top of page

Ո՞ր մարզերում են ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն ամենաշատ ձայները ստացել


Նախորդ խորհրդարանի ընդդիմադիր երկու ուժերը՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չեն հաղթահարել խորհրդարան անցնելու անցողիկ շեմը և տեղ չեն գտնի ութերորդ գումարման խորհրդարանում։


Խորհրդարանական երկու ուժերն էլ ձախողվել են Երևանում. այստեղ ԲՀԿ-ի օգտին քվեարկել է ընտրողների 2.40 %-ը, իսկ Էդմոն Մարուքյանին՝ 1.24%-ը։

ԲՀԿ-ն ամենաշատ ձայները ստացել է Կոտայքի մարզում 8.16 % ձայն կամ 9610 ընտրող։ Նույն մարզում «Լուսավոր Հայաստանը» չի հատել անգամ մեկ տոկոսի շեմը՝ հավաքելով 0.87% քվե։

Մարուքյանի գլխավորած կուսակցությունը այս ընտրություններում ամենաշատ քվեն ստացել է Տավուշի մարզում։ ԼՀԿ-ի օգտին քվեարկել է 1014 ընտրող, կամ 2.28 %-ը։ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունն այս նույն մարզում հավաքել է ավելի շատ քվե՝ 3.08%։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page