top of page

Բնակիչները դիմել են Փաշինյանին ակադեմիկոսների բարձրահարկ շենքի չաշխատող վերելակի խնդրի վերաբերյալ

  • Sep 22, 2021
  • 1 min read


Օրբելի 63/1 շենքի բնակիչները բաց նամակ են ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում բարձրաձայնում են ակադեմիկոսների բարձրահարկ շենքի չաշխատող վերելակի խնդրի մասին։


Բաց նամակը՝ ստորև.


«Հարգելի պարոն Փաշինյան,

Կրկին Ձեզ են դիմում Երեւանի Օրբելի 63/1 շենքի բնակիչները։ Մեր շենքը խորհրդային տարիներին կառուցվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտանիքների համար։


9 հարկանի շենքի վերելակը պարբերաբար չի աշխատում (վերջին խափանումն այժմ արդեն մեկ շաբաթ է տեւում), քաղաքապետարանը ու նրան ենթակա մարմինները հավուր պատշաճի հիմնանորոգելու փոխարեն զբաղվում են էժանագին մանիպուլյացիաներով, քաղաքապետարանի տեղեկատվական վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը մայիս ամսին լրագրողներին ցինիկաբար ստում էր, թե վերելակը չի աշխատում օր-օրուկես, մինչդեռ շենքում բնակվող վաստակաշատ, թեեւ արդեն ծեր մարդիկ այս տարի ամիսներով զրկված էին (հիմա էլ զրկված են) տնից դուրս գալու տարրական հնարավորությունից։


Արձանագրելով, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ապացուցել է, որ տակավին ի վիճակի չէ լուծել այս տարրական խնդիրը, դիմում ենք ձեր անմիջական աջակցությանը և կանխավ հայտնում ենք մեր շնորհակալությունը»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page