Search
Լրագրողներն ԱԺ-ում բողոքում են իրենց մասնագիտական իրավունքների ոտնահարման դեմ․ Բաբայան
- Aug 24, 2021
- 1 min read

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է․
«Լրագրողներն ԱԺ օթյակում բողոքում են իրենց մասնագիտական իրավունքների ոտնահարման դեմ և այդ նպատակով են անցկացնում բողոքի ակցիան:
Որևէ մեկն իրավունք չունի արգելել նշված բողոքի ակցիայի անցկացումը, առավել ևս, որ ակցիայի շրջանակներում որևէ կերպ չի խոչընդոտվում ԱԺ բնականոն գործունեությունը:
Լրագրողներն օգտվում են թիվ մեկ որոշում ընդունողներին լսելի և տեսանելի լինելու իրենց ունեցած իրավունքից:
Պաստառները, որ ընդամենը փոքր թղթերի վրա գրառումներ են, միջոց են լսված լինելու իրենց արդարացի պահանջն արտահայտելու համար»:
Comentarios