top of page

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը վերադառնում է փայլուն արդյունքով

  • Aug 21, 2021
  • 1 min read


2 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալ․ Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը հայրենիք կվերադառնա աննախադեպ արդյունքով: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:


Բոսնիա և Հերցոգովինայում ավարտվեց բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Այն հայկական բռնցքամարտի համար առանձնացավ փայլուն արդյունքով, որին անդրադարձավ նույնիսկ բռնցքամարտի Եվրոպական ֆեդերացիան։


Մարզիչներ Արթուր Մելքումյանի, Արմեն Բաղդասարյանի և Հովհաննես Շարբաթյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր 17 մարզիկներից 10-ը բարձրացան պատվո հարթակ։ Իրենց բոլոր մրցակիցներին հաղթեցին ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին 50 կգ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը և 57 կգ քաշային Սևան մարզական միության սան Անդրանիկ Մարտիրոսյանը։ Ընդ որում Սպարտակ Նահապետյանը իր մրցակցին հաղթեց նոկաուտով։ 48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը, 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը և 75 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը նվաճեցին արծաթե մեդալ, իսկ 42կգ քաշայի Վահագն Գալստյանը, 70կգ քաշային Լյովա Կիրակոսյանը, 80 կգ քաշային Կարեն Պետրոսյանը, 38կգ քաշային Վիկտորիա Զաքարյանը և 42կգ քաշային Հեղինե Պետրոսյանը կանգնեցին պատվո հարթակի 3-րդ աստիճանին։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page