Search
Ուրեմն էդպես է պետք․ ԲՏԱ նախարարը՝ ՀՀ բարձր ղեկավարության՝ Արցախ չայցելելու մասին
- Sep 2, 2021
- 1 min read

Այսօր լրագրողները ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե ինչու ՀՀ բարձր ղեկավարությունն այսօր Արցախում չէ։ Ի պատասխան՝ Խաչատրյանը նշեց, որ «ուրեմն էդպես է պետք»․ «Քաղաքական որոշում է կայացվել այդ ձևով անել։ Ինչ-որ այլ բաներ մի՛ փնտրեք, նորմալ է։ Ես կարծում եմ՝ որևէ խնդիր չկա»։
Խաչատրյանը հորդորեց դրանից մեծ խնդիր չսարքել։
«ՀՀ իշխանությունը, կառավարությունը որոշել է այսօրվա հետ կապված միջոցառումներն այդպես անել։ Որևէ խնդիր չկա, ես կարծում եմ՝ պետք չէ ինչ-որ ավելի մեծ պրոբլեմներ շինել», - ասաց նա։
Comentários