top of page

ԲՏԱ նախարարը հանդիպել է Իտալիայի տնտեսական զարգացման նախարարին

  • Oct 23, 2021
  • 1 min read


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Ջանկարլո Ջորջետտիի հետ: Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը: Ջանկարլո Ջորջետտին հույս է հայտնել, որ այն կնպաստի գործընկերային հարաբերություններն ամուր հիմքերի վրա դնելուն: Այս համատեքստում նախարարն ընդգծել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը:

Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել, որպեսզի հնարավոր դառնա հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի նիստի շուտափույթ կազմակերպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև նախանշվել է համագործակցության զարգացման օրակարգը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page