top of page

Բուհերում մոտ 15 հազար տեղ թափուր է․ դիմորդները կարող են մասնակցել լրացուցիչ փուլին

  • Jul 19, 2021
  • 1 min read


Այսօր ԳԹԿ նախագահի տեղակալ Կարո Նասիբյանը հայտարարեց, որ բուհերն հատկացված է եղել 1800 անվճար և 21820 վճարովի տեղ։


Նասիբյանի խոսքով՝ միասնական քննություններին մասնակցելու համար հայտագրվել է 11058 դիմորդ, ընդունվել՝ 8083-ը։ Մրցույթից դուրս է մնացել 2935 դիմորդ, այդ թվում՝ նաև նրանք, ովքեր կտրվել են․ 1546 հոգի։


«Թափուր մնացած տեղերի թիվը մեծ է։ Բացի պետական բուհերից, ընդգրկված են նաև ոչ պետական բուհերը։ Մոտավորապես 15 հազար տեղ դեռևս ունենք, դիմորդներն այսօր՝ հուլիսի 19-ին, ժամը 18:00-ից կարող են հայտագրվել»,- ասաց նա։


Այսօրվանից մինչև հուլիսի 26-ը ներառյալ մրցույթից դուրս մնացած դիմորդները, որոնք, գոնե, մեկ քննությունից դրական միավոր են ստացել, կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page