top of page

15 միլիոն դոլարի բուժսարքավորում եմ նվիրել, լսում եմ՝ պաշտպանության նախարարը վաճառել է․ Սարյան

  • Oct 14, 2021
  • 1 min read


Սփյուռքահայ գործարար, բարեգործ Միքայել Սարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․


«Երկու տարվա ընթացքում ես ավելի քան 15 միլիոն դոլարի բժշկական սարքավորումներ ուղարկեցի Հայաստանի առողջապահության և պաշտպանության նախարարություններ:

Հիմա լսում եմ, որ պաշտպանության նախարարը մի քանի միլիոնի սարքավորում վաճառել է և գրպանել այն արժեքավոր սարքավորումները, որոնք Հայաստանին նվիրաբերվել էր անվճար:


Ստորև ներկայացվող լուսանկարներում այրվածքներ ստացած զինվորների բուժման համար նախատեսված բուժսարքավորումներն են, որոնք, ենթադրվում էր, պետք է օգտագործեին վիրավորների համար:


Այն վաճառվել է երկրի սահմաններից դուրս․․․ Վաճառել է մեկ կտորը՝ 700 հազար դոլարով և գրպանվել գումարը։


Ամո՛թ, թե ինչպես կարող էր ինչ-որ մեկն այսպես դավաճանել սեփական երկրին ու ժողովրդին»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page