top of page

Բյուջեից 7 մլն դրամ է հատկացվել ընտրությունների դիտորդ պատվիրակությունների համար

  • May 24, 2021
  • 1 min read


Հայաստանի պետական բյուջեից հատկացվել է 7,1 մլն դրամ` ընտրությունների դիտորդ արտասահմանյան պատվիրակությունների սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների, պաշտոնական ճաշի, կեցության ծախսերի և միջոցառումների հետ կապված այլ ծախսերի համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:


«Ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության», – նշված է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ստորագրած որոշման մեջ։


Նշվում է, որ Հայաստան են գալու պատվիրակություններ Ռուսաստանից, Ղազախստանից, Թուրքմենստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Վրաստանից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից, ինչպես նաև պատվիրակություններ Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցությունից և Համաշխարհային ընտրական մարմինների ընկերակցության պաշտոնական պատվիրակություններից։



Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20-ին:


Մայիսի 24-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 583 823 մարդ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page