Հայաստանից փոստային առաքումների ծավալը կտրուկ նվազել է. «News.am»
- May 21, 2021
- 1 min read

Հայաստանում և Հայաստանից արտասահման ծանրոցների առաքումների թիվը սակագների կտրուկ բարձրացման պատճառով անկում է ապրել, շրջանառությունը, սակայն, նույնիսկ ավելացել է։
«News.am»-ի հավաքագրված տվյալներով՝ 2021 թ․ հունվար-մարտ ամիսներին հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը կազմել է 30 մլրդ 939 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 0.3%-ով։ Հատկանշական է, որ առաջին եռամսյակի ընթացքում հեռագրական ծառայությունների շրջանառությունը աճել է 6,7%՝ կազմելով 1.6 մլն դրամ։
Հեռագրական ծառայություններից ստացված հասույթի աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2021 թվականի հունվարի 1-ից «Հայփոստ» ՓԲԸ-ում եռակի բարձրացել են միջազգային առաքման մի շարք ուղղություններով սակագները: Խոսքը հիմնականում վերաբերում է ԵՄ մի շարք երկրներին և ԱՄՆ-ին, իսկ Հայաստանից այդ ուղղություններով փոստային առաքումների թիվը բավականին մեծ է:
Փոստային ծառայությունների սակագները բարձրացել են նաև Հայաստանի և Արցախի տարածքում ծանրոցների փոխադրման դեպքում, ինչը լրացուցիչ ծախսեր է առաջացրել բիզնեսի և հանրության համար։
Միաժամանակ, գրեթե երեք անգամ նվազել են դեպի Մոսկվա առաքման սակագները:
Հեռագրական ծառայությունների սակագների եռակի բարձրացման արդյունքում փոստային առաքումների ծավալը որոշ ուղղություններով կտրուկ նվազել է։
«Հայփոստ» ՓԲԸ-ի սահմանած նոր սակագներով այլևս ոչ մի ապրանք շահեկան չէ ուղարկել արտերկիր: Սակագների բարձրացումը, առաջին հերթին, բացասական ազդեցություն է թողել փոքր և միջին ձեռնարկատերերի վրա, որոնք սովորաբար փոքր խմբաքանակներով են իրենց արտադրանքը փոստային առաքումների միջոցով արտահանում արտերկիր:
Comentarios