top of page

Ծեծկռտուք ՊՎԾ պետի տեղակալ Ռաֆայել Զաքարյանի, օգնականի և այլ աշխատակցի միջև. «168.am»

  • Jul 22, 2021
  • 1 min read


168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ օրերս Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել ՊՎԾ պետի տեղակալ Ռաֆայել Զաքարյանի, օգնականի և այլ աշխատակցի միջև։ Աշխատասենյակում Ռաֆայել Զաքարյանը և նրա օգնականը ծեծի են ենթարկել աշխատակիցներից մեկին:


Բանը հասել է ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանին, վերջինս էլ միջամտել ու հարթել է շենքում բռնկված միջադեպը։


Տեղեկության վերաբերյալ 168.am-ը փորձել է մանրամասներ ճշտել հենց ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանից։


Վերջինս մեր հարցին ի պատասխան՝ նշել է.


«Ես որևէ միջադեպի վերաբերյալ հարցազրույցներ չեմ տալիս. որևէ բան չեմ մեկնաբանի»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page