top of page

Ճամբարակում կրակել են կովերի ուղղությամբ, ապա՝ մորթել

  • Sep 4, 2021
  • 1 min read


Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Ճամբարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք կրակել են մի քաղաքացու կովերի ուղղությամբ, ապա մորթել կենդանիներին:


Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները տուժողից հաղորդում ընդունեցին։ Պարզվեց, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 22.30-ի սահմաններում, տուժողի հարևանը Ճամբարակ քաղաքի Բայրոնի փողոցի հողամասերից մեկում որսորդական հրացանով կրակել էր երկու կովերին, ինչի հետևանքով կովերից մեկը սատկել է, մյուսը՝ վիրավորվել։ Քաղաքացուն պատճառվել էր շուրջ 600.000 դրամի նյութական վնաս:


37-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Ճամբարակի բաժին։ Նրա անվամբ հաշվառված «ԻԺ» ողորկափող որսորդական հրացանը վերցվել է:


Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page