Search
Երևանի Չաուշ-Շերամ փողոցներն ասֆալտապատվում են. ներգրավված է 15 միավոր տեխնիկա
- Jul 9, 2021
- 1 min read

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքները շարունակվում են: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայումս ասֆալտապատող տեխնիկան կենտրոնացած է Չաուշի փողոցից մինչև Շերամի փողոց ընկած հատվածում:
Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն: Նոր ճանապարհահատվածն իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը:
Comentários