Ովքե՞ր են Արմեն Չարչյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորություն տված պատգամավորները
- Jun 28, 2021
- 1 min read

Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովի 7 պատգամավոր անձնական երաշխավորություն են ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցը։
MediaHub.am-ին հայտնի դարձավ, որ անձնական երաշխավորություն են տվել ԱԺ անկախ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Սոֆյա Հովսեփյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Վարդան Վարդանյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Արկադի Խաչատրյանը և Աննա Կոստանյանը։
Նշենք, որ Արմեն Չարչյանը մեղադրվում է աշխատողներին ընտրություններին մասնակցել պարտադրելու մեջ։ Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքը տարածել էր հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահները որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրացման խոչընդոտ։
Ցուցմունք տալուց հրաժարվող պրոֆեսորը պնդում է՝ իր արարքը հանցագործություն չէ, ինքն իր աշխատակիցներին չի հարկադրել։
Comments