Չարչյանի խափանման միջոցի հարցի քննարկմանը Ջհանգիրյանի մուտքը Վերաքննիչ պատահական չէր․ Ալեքսանյան
- Sep 16, 2021
- 1 min read

Պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացված վերաքննիչ բողոքի քննության ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը մուտք է գործել Վերաքննիչ քրեական դատարան։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Ջհանգիրյանի այցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանի հայտարարությանը։
«Գագիկ Ջհանգիրյանի մուտք գործելը Վերաքննիչ քրեական դատարան այն ժամանակ, երբ քննարկվում էր Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցը, չի կարող անկողմնակալ դիտորդի մոտ չի կարող ստեղծել այն տպավորթյունը, որ առկա է դատարանի նկատմամբ գործադրվող ճնշում, որպեսզի կայացնի իշխանություններն հաճո որոշում։ Սա այն պայմաններում, երբ գաղտնիք չէ, որ Արմեն Չարչյանի գործը կրում է բացառապես քաղաքական բնույթ, և այդտեղ որևէ իրավական գործընթաց չկա»,- նշեց Էրիկ Ալեքսանյանը։
Անդրադառնալով ԲԴԽ հայտարարությանը, նա նշեց․
«Ինչ վերաբերվում է Լիլիթ Շաբոյանի հայտարարությանը, թե պաշտպանական կողմը փորձում է ստեղծել տպավորություն, որ Գագիկ Ջհանգիրյանն ինչ-որ կերպ փորձել է միջամտել որոշման կայացմանը, ապա նախ՝ նշեմ, որ ի տարբերություն շատերի, մենք երբեք չենք կատարում գործողություններ՝ տպավորություն ստեղծելու համար։ Արդյուքնում՝ Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը մնում է անփոփոխ»,- հայտնեց Արմեն Չարչյանի պաշտպանը։
Էրիկ Ալեքսանյանը նաև հայտնեց, որ դա նույնն է, ինչ հավատանք այն «պատահականություններին», որ Վերաքննիչ քրեական դատարանից համակարգիչները փաստացի առգրավվել են այն ժամանակ, երբ սյունեցիների վերաբերյալ վերաքննիչ բողոքները մուտքագրվել են Վերաքննիչ քրեական դատարան։
«Այդ «պատահականություններին» պաշտպանական կողմը չի հավատում։ Սիրելի՛ Լիլիթ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, որ փաստացի հաստատեցիք Վերաքննիչ քրեական դատարան այդ օրը Գագիկ Ջհանգիրյանի մուտք գործելը»,- ասաց Ալեքսանյանը։
Comments