top of page

Չարչյանը չի կարող առանց Աժ թույլտվության ազատությունից զրկվել. Զոհրաբյան

  • Aug 23, 2021
  • 1 min read


ԱԺ նախկին պատգամավոր նաիրա զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ռ․Մխիթարյանը որոշում կայացրեց Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ։ Որոշումն ապօրինի է, քանզի շուրջ մեկ ամիս լինելով ազատության մեջ բժիշկ Չարչյանը որևէ ոչ իրավաչափ գործողություն չի կատարել։


Արմեն Չարչյանը ԱԺ պատգամավոր է և ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ լինելով անձեռնմխելի, չի կարող առանց Աժ թույլտվության ազատությունից զրկվել։


Իսկ քրեակատարողական հիմնարկն իրավասու է ընդունել այս կամ այն անձի բացառապես պատշաճ իրավական հիմքերի առկայության պարագայում։ Մինչդեռ, տվյալ դեպքում ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է։

Ուստիև, ՔԿՀ-ն ընդունելով բժիշկ Չարչյանին՝ կատարելու է ակնհայտ հանցագործություն»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page