Search
Պատասխանատվություն լինելու է այս խայտառակ քաղաքական հետապնդման համար. Վարդևանայան
- Jun 25, 2021
- 1 min read

Փաստաբան, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն իր ֆեյսուքյան էջում գրել է.
«Ծանոթացա դատախազության Հայկական ժամանակ օրաթերթով տարածված պարզաբանմանը: Կարող եմ ուղղակի ասել, որ նվազագույն մարդասիրական մոտեցում չունեցող «պարզաբանման» հեղինակները իրավունքի, իրավունքի գերակայության հետ առնչություն չունեն: Փաստորեն նույնիսկ Մայր Աթոռի հորդորը ևս չնկատեցին: Ուղղակի հիշեցնեմ, որ այս խայտառակ քաղաքական հետապնդման ավարտը լինելու է, պատճառված բարոյական և առողջության վնասի համար` պատասխանատվություն լինելու է»:
Comments