Ներկա պահին Չարչյանի առողջական վիճակը վատ է. փաստաբան
- Aug 31, 2021
- 1 min read

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ մամուլում արդեն իսկ հրապարկվել է այն տեղեկատվությունը, որ Արմեն Չարչյանը գտնվում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, այսօր ստացել եմ վերջինիս թույլտվությունը՝ ներկայացնելու մանրամասներ նշվածի կապակցությամբ։ Ուրեմն ցանկանում եմ տեղեկացնել, որ պրոֆեսորը հետկրծոսկրային շրջանի սեղմող բնույթի ցավերի պատճառով 2021 թվականի օգոստոսի 24-ին տեղափոխվել է հիվանդանոց և նրա նկատմամբ կատարվել են բազմաթիվ բժշկական միջամտություններ։ Ավելին՝ հենց 24․08․2021 թվականին պրոֆեսորը տարել է սրտամկանի սուր ինֆարկտ, որը զարգացել է դեռ քրեակատարողական հիմնարկում։ Բացի այդ, Ա․Չարչյանի մոտ ախտորոշվել է նաև զարկերակային հիպերտոնիա III աստիճանի /կրիզային ընթացք/։ Սրտային անբավարարություն II ֆԴ։ Ծանր շաքարային դիաբետ տիպ 2՝ ինսուլին կախյալ։ Խրոնիկ երիկամային անբավարարություն։
Հարգելի հայրենակիցներ, ինչպես նկատեցիք ներկա պահին պրոֆեսորի առողջական վիճակը գտնվում է վատ վիճակում։ Այսօր ստացել եմ համապատասխան էպիկրիզը, որը մուտքագրելու եմ վաղը առավոտյան դատարան և ևս մեկ անգամ միջնորդելու եմ հրատապ դատական նիստ հրավիրելու և պրոֆեսորին գրավով ազատ արձակելու հարցը քննարկելու մասին, քանզի Ա․Չարչյանին նման պայմաններում կալանքի տակ պահելը չի բխում անձանական ազատության իրավունքի բուն էությունից և իր մեջ պարունակում է խոշտանգման տարրեր»։
Comments