Search
Չարչյանը տեղափոխվել է հիվանդանոց ծայրահեղ ծանր ինֆարկտային վիճակից 9 օր անց․ Թովմասյան
- Sep 9, 2021
- 1 min read

Պրոֆեդոր Արմեն Չարչյանը տեղափոխվել է հիվանդանոց ծայրահեղ ծանր ինֆարկտային վիճակից 9 օր անց, դա շատ մտահոգիչ է։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի հանդիպման ժամանակ։
Նա նշեց, որ Արմեն Չարչյանի հետ այսօր հանդիպման ժամանակ բժիշկն իրեն փոխանցել է, որ նրա հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում, ինչպես նաև խոշտանգում։ «Չարչյանի վիճակն ինձ ստիպում է հայտարարել, որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի, որովհետև կարող են տեղի ունենալ ամենաանցանկալի հետևանքներ»,- ասաց Թագուհի Թովմասյանը։
Comments