Տարեցների օրը Վանաձորում. տասնյակ մեծահասակների համար ճաշկերույթ է կազմակերպվել (լուսանկարներ)
- Oct 1, 2021
- 1 min read

Արդեն 31 տարի է՝ հոկտեմբերի 1-ն օրացույցում կարմիրով է նշվում․ տարեցների միջազգային օրն է։ Հայաստանում օրը մեծ շուքով չի նշվում, սակայն կան կազմակերպություններ, որոնք փորձում են մեզ շրջապատող տարեցների համար օրացուցային հերթական օրը գույներով ու ջերմությամբ լցնել։
«Երուսաղեմի բժշկական Սուրբ Ղազարի օրդենը Հայաստանում» բարեգործական հիմնադրամն, օրինակ, վանաձորաբնակ մոտ 60 ծերերի փորձել է կտրել առօրյա հոգսերից։
«Մենք այսօր փոքրիկ ճաշկերույթ ենք կազմակերպել «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի տարեցների համար։ Նրանց մեջ կային նաև մշակույթին մոտ կանգնած մարդիկ, որոնք նաև իրենց երգերով նշանավորեցին օրը»,- մեզ հետ զրույցում նշեց հիմնադրամի նախագահ Ժակլին Հեքիմյանը։
Հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են նաև Շահումյանի բնակիչներին, այնտեղ հանդիպել համայնքի ամենատարեց բնակչին՝ 96-ամյա Անտառ տատին։




Comments