Search
Չինաստանը Ուկրաինային սպառնացել է արգելափակել 500 հազար դեղաչափ պատվաստանյութերի մատակարարումը
- Jun 26, 2021
- 1 min read

Չինաստանի պաշտոնյաները Ուկրաինային ասել են, որ իրենք կխոչընդոտեն 500 հազար դեղաչափ COVID-19 պատվաստանյութի մատակարարումը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի կառույցների դիվանագետների շրջանում իր աղբյուրները:
«Ուկրաինան միացել էր Կանադայի կողմից երեքշաբթի Ժնևի Մարդու իրավունքների խորհրդում ներկայացված հայտարարությանը, որին աջակցել էին նաև ավելի քան 40 երկրներ՝ կոչ անելով Չինաստանին թույլ տալ անհապաղ դիտորդների մուտքը Սինցզյան»,- հայտնում է գործակալությունը:
Associated Press-ի տվյալներով՝ Ուկրաինան համաձայնել է Սինովակից գնել 1,9 միլիոն դողաչափ CoronaVac պատվաստանյութ, իսկ մայիսի սկզբի դրությամբ արդեն ստացել է 1,2 միլիոն դոզա:
Comments