Search
Չորրորդ զորամիավորման զորավարժարանում անցկացվել են մեքենավարման պարապմունքներ
- May 18, 2021
- 1 min read

Չորրորդ զորամիավորման զորավարժարաններից մեկում մայիսի 18-ին անցկացվել են մեքենավարման գործնական պարապմունքներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ստուգվել է անձնակազմի պատրաստության մակարդակը, զինծառայողները կատարելագործել են մարտական մեքենաների վարման մասնագիտական կարողությունները, տեղանքի բարդ պայմաններում առաջադրված խնդիրների կատարման հմտությունները։
Commentaires