Չպետք է թույլ տանք, որ աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի զոհը․ ՀՀ ՄԻՊ
- Oct 11, 2021
- 1 min read

ՀՀ մարդու իրավունքներիր պաշտպան Արման Թաթոյանն Աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
Նա, մասնավորապես, գրել է․
«Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով ու երջանկությամբ, տալիս են կյանքի դժվարությունները հաղթահարելու անսպառ մոտիվացիա։
Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի զոհը, որ մեր կարծրատիպերի պատճառով ձախողվի նրանց կյանքի ճանապարհը:
Սա աղջիկ երեխաների՝ այս միջազգային օրվա սկզբունքային նշանավորում է:
Պետք է նրանց համար ստեղծենք հավասար պայմաններ, հնարավորություն տանք աղջիկ երեխաներին մասնակցել իրենց վերաբերող որոշումների կայացմանը:
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, կրթությունից դուրս մնալը, բռնության ենթարկվելու արատավոր երևույթները պետք է ամբողջությամբ դուրս մղվեն մեր հասարակությունից։
Պետք է գիտակցենք, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր բաժին պատասխանատվությունն այս բոլոր հարցերում»։
Komentar