top of page

ՀՀ- ում կատարվել է կորոնավիրուսի դեմ 55 557 պատվաստում

  • Jun 14, 2021
  • 1 min read

Հունիսի 13-ի դրությամբ COVID-19-ի դեմ կատարվել է 55557 պատվաստում։ Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:


Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում՝ շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել է հերթապահություն՝ ժամը 10։00-16։00-ը:


Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները։


Պատվաստումներն անվճար են։

«ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումներն իրականացում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, կամավորության սկզբունքով: «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page