Search
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք
- Jun 14, 2021
- 1 min read

Հայաստանում հունիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 41 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 723-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 4 դեպք, մահացածների թիվը 4488 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Հունիսի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1094 է: Ընդհանուր առմամբ՝ մեկ օրում մահացել է 4 մարդ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5582-ի:
Comments