top of page

Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ կարտադրվի

  • Sep 20, 2021
  • 1 min read



Երևանում անցկացվող «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով ֆորումի շրջանակում այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Գրիգորյանը նախ առողջապահության ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցության համատեքստում իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանում COVID-19- ի տարածմանը հակազդելու գործում Ռուսաստանի աջակցության համար: «Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի միջոցով ձեռք է բերվել «Sputnik V» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ, նաև կազմակերպվել է տեխնոլոգիական փոխանցման գործընթաց Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրության համար»,-ասաց Գրիգորյանը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page