Search
Հայաստանում նույնպես շրջանառվում է կորոնավիրուսի դելտա շտամը․ Անահիտ Ավանեսյան
- Jul 26, 2021
- 1 min read

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը չի բացառում, որ Հայաստանում շրջանառվում է նաև աշխարհում արագ տարածվող կորոնավիրուսի «դելտա» շտամը։ «Այս պահին սեկվենավորած օրինակ, նմուշ չունենք դեռ, բայց, միանշանակ, Հայաստանում էլ է շրջանառվում․ ինչո՞ւ, որովհետև մենք ունենք օդային բաց սահմաններ և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ, որտեղ հայտնաբերվել են այդ շտամները, եվրոպական շատ երկրներում նույնպես հայտնաբերված է», - նշեց նախարարի պաշտոնակատարը։
Comments