Search
Մեկ օրում աշխարհում ավելի քան 643 հազար կորոնավիրուսով վարակվածներ են հայտնաբերել
- May 11, 2021
- 1 min read

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 158,65 միլիոնը՝ մեկ օրում ավելանալով ավելի քան 643 հազարով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ հունիսի 23-ին հրապարակված տվյալների համաձայն, մահաբեր ելքերի թիվն աճել է ավելի քան 10,9 հազարով՝ գերազանցելով 3,29 միլիոնը:
Մայիսի 11-ի ժամը 17:06-ի դրությամբ ԱՀԿ-ում տեղեկատվություն է ստացվել 158 651 638 վարակվածների եւ 3 299 764 մահացածների մասին: Վարակվածների թիվն ավելացել է 643 735 - ով, մահվան ելքերի թիվը՝ 10 912-ով։
ԱՀԿ-ի վիճակագրությունը հաշվի է առնում միայն վարակված եւ մահացած անձանց մասին պաշտոնապես հաստատված տեղեկությունները, որոնք տրամադրվում են պետությունների կողմից։
Comments