top of page

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 81 նոր դեպք

  • Jun 19, 2021
  • 1 min read

Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 167-ի:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4496 է:


Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունիսի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1094 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5590-ի:

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page