top of page

ՀՀ-ում չինական պատվաստանյութի պակաս կա՞․ ԱՆ-ն հերքում է, քաղաքացիները՝ ահազանգում

  • Oct 4, 2021
  • 1 min read



Չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի քանակի խնդիր Հայաստանում չկա։ Այդ մասին MediaHub-ին վստահեցրին առողջապահության նախարարությունից՝ ի պատասխան մեզ դիմած քաղաքացիների մտահոգության․ չինական պատվաստանյութի բացակայության մասին քաղաքացիներն ահազանգել էին MediaHub-ի խմբագրություն։


«Եթե որևէ պոլիկլինիկայում պատվաստանյութը սպառվում է, մենք լրացնում ենք։ Արդեն մի քանի օր է՝ փորձում ենք հասկանալ՝ որտեղ չկա կամ որտեղ է քիչ, որպեսզի լրացնենք»,- MediaHub-ին հայտնեցին ԱՆ լրատվական ծառայությունից։

Այդուհանդերձ, Երևանի որոշ պոլիկլինիկաներում ներկա պահին «Սինոֆարմ» չկա։

Համաձայն նախարարության տրամադրած տվյալների՝ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից մինչև հոկտեմբերի 4-ը կատարվել է 517047 պատվաստում։ Պատվաստվածներից 352600-ը ստացել է առայժմ առաջին դեղաչափը, 164447-ը՝ նաև երկրորդը։


Հայաստանում առայժմ հասանելի է երեք տեսակի պատվաստանյութ՝ «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ V» և «Սինոֆարմ»։ ԱՆ ներկայացուցչի վստահեցմամբ՝ շուտով հասանելի կլինի նաև «Մոդեռնան»։


Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page