Search
Քովիդի դեմ պատվաստվածները վիճակահանությամբ կշահեն մշակութային միջոցառումների տոմսեր․ Ավանեսյան
- Jul 26, 2021
- 1 min read

Աշխատանքներ են տարվում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի նոր խմբաքանակ ձեռք բերելու համար։ Այդ մասին այսօր՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նոր բաժանմունքի բացման ժամանակ լրագրողներին հայտնեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք հետաքրքիր գործիքակազմ ենք մտածել պատվաստման ցուցանիշը բարձրացնելու համար, և ուշադրությունը դեպի մշակույթ ենք ուղղել․ շուտով պատվաստվողները վիճակահանության միջոցով կունենան թատրոնների, օպերաների տոմսեր»,- նշեց նա:
Comments