Search
Ծովագյուղում բարելավվում է խմելու ջրի մատակարարման համակարգը
- Aug 16, 2021
- 1 min read

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում բարելավվելու է խմելու ջրի մատակարարման համակարգը։
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 72 միլիոն 667 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 50 միլիոն 867 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 21 միլիոն 800 հազար դրամը՝ Ծովագյուղի համայնքապետարանը։
Comments