Կիպրոսում տեղի է ունեցել բողոքի ցույցեր
- Dec 12, 2021
- 1 min read

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի արևմտյան ուղղությամբ գտնվող մի քանի գյուղերի բնակիչները կազմակերպել են բողոքի ցույց «Փուրնարա» միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնի գործունեության ձևւաչափը փոխելու պահանջով, հայտնել են գյուղերի խորհուրդները, հաղորդում է ТАСС-ը:
Ակցիայի մասնակիցները 10 րոպեով արգելափակել են Նիկոսիա տանող մայրուղու հանգույցը և իշխանություններին պահանջ ներկայացրել խնդիրները լուծելու համար, որոնք գյուղերի խորհուրդների ղեկավարները դեռևս մեկ շաբաթ առաջ ուղղել էին ներքին գործերի նախարար Նիքոս Նուրիսին: Ներկայացված խնդիրներից են բնակիչների առողջական խնդիրները, նրանց անվտանգության հարցը, հանցավորության թվի աճը, տնտեսական վիճակի վատթարացումը, նրանց բնակավայրերի զարգացման դադարը:
«Փուրնարա» միգրանտների պահման կենտրոնի աշխատանքի շուրջ նրանք պահանջել են, որ իշխանությունները պահվող միգրանտների թիվը կրճատեն՝ հասցնելով 600-ի, և արգելեն միգրանտների տեղաշարժը նշված գյուղերում:
Սեպտեմբերին Նուրիսը ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնի հետ այցելել էր «Փուրնարա» կենտրոն, որում գերբնակեցման հետևանքով արդեն բռնկվել էին զանգվածային ծեծկռտուքներ: Ի սկզբանե նախատեսվում էր, որ կենտրոնում պետք է պահվի առավելագույնը 1000 միգրանտ, սակայն դեռեւս նախորդ տարի այդտեղ գտնվել է առնվազն 1500 մարդ:
Վերջին ամիսներին ԵՄ-Կիպրոս արտաքին սահմանին անօրինական միգրանտների հոսքը միայն մեծանում է: Նրանք կղզի են հասնում նավերով ու ապօրինի ճանապարհով ներթափանցում Կիպրոսի թուրքական հատվածից դեպի Հունաստանի հարավ կղզու ներքին սահմանից: Կիպրոսի ՆԳՆ-ի ու կղզիական պետության կառավարության համար այդ իրավիճակը լուրջ գլխացավանք է և մշտական առիթ՝ ԵՄ իշխանություններին աջակցություն ցուցաբերելու նպատակով դիմելու համար, որպեսզի վերջիններս միգրանտներին կանչեն եվրոպական մյուս երկրներ կամ կազմակերպեն նրանց հայրենադարձությունը:
留言