Search
Դալար գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տունը պատկանում է սպանության մեջ կասկածվող երիտասարդին
- Oct 16, 2021
- 1 min read

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 12:15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալար գյուղի Գրիբոյեդով փողոցի տներից մեկում հրդեհ է։
Կայքը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, նշված տունը անհայտ անձը կամ անձինք հրկիզել են, իսկ տունը պատկանում է նշված գյուղի բնակիչ՝ 20-ամյա Սերյոժա Սիմոնյանին, ով այսօր քննիչի որոշմամբ ձերբակալվել է համագյուղացուն՝ 30-ամյա Գևորգ Պետրոսյանին սպանելու կասկածանքով։
Այս պահին հրշեջները տեղում աշխատում են, սակայն իրավիճակը գյուղում լարված է։
Comments