top of page

Արարատի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, բայց վիրավորն ասել է, որ տանն է ընկել

  • Jun 17, 2021
  • 1 min read


MediaHub.am-ի տեղեկություններով՝ երկու օր առաջ Արարատի մարզի Արբաթ համայնքում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։


Դեպքի առնչությամբ մեր հարցին ի պատասխան ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ- ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 15-ին։


«Ժամը 23.05-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած վերք, վերքից արտաքին արյունահոսություն, աջ դաստակի և աջ ծնկան շրջանի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1989թ.ծնված Արբաթ գյուղի մի բնակիչ, ով հայտնել է, որ տանը ընկել է: Բաժնում տեղեկություններ են ստացվել, որ հունիսի 15-ին ժ.22.00-ի սահմաններում Արբաթ գյուղում գտնվող հուշարձանի մոտ, կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է եղել վերջինիս և գյուղի 45-ամյա մեկ այլ բնակչի միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որից հետո 45-ամյա տղամարդը իր մոտ եղած դանակով 1 անգամ հարվածել է հիվանդանոց տեղափոխվածի կրծքավանդակին՝ պատճառել վնասվածք: Ձեռնարկված օպերստիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների արդյունքում՝ այսօր Արբաթ գյուղի 45-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին և տվել բացատրություն»,- ասաց նա։


Զարզանդ Գաբրիելյանը նշեղ, որ ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ, նախապատրաստվում են նյութեր:

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page