top of page

Ես խոստացել էի, որ նման մարդիկ պատժվելու են. Նաիրի Հոխիկյանը պատասխանել է Դանիել Իոաննիսյանին

  • Jun 12, 2021
  • 1 min read


Մեդիափորձագետ Նաիրի հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Իոաննիսյանների Արցախյան արկածների, լուսանկարների և քրեական գործի մասին.

Վստահաբար հիշում եք, որ 2020թ. պատերազմի ժամանակ մեր ջոկատը Արցախում կասկածելի վարքի համար մեկուսացրել ու ԱԱԾ-ին էր հանձնել Սորոսներից սնվող Դանիել Իոաննիսյանի քրոջը։ Այդ մասին ես հրապարակում էի արել, ինչից հետո այդ տղան դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին' իմ դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։


Գործին ընթացք, իհարկե, տրվել էր, ինչը Իոաննիսյաններին հիմք էր տվել կարծելու, թե ես խնդիրներ ունեմ օրենքի հետ, մինչդեռ իրականում հակառակն է.


1. Նախ, որոշումից տեղեկանում եմ, որ Արցախի ԱԱԾ աշխատակիցը 2020թ. նշված դեպքից օրեր անց դադարել է լինել ԱԱԾ համակարգում։ Հեռացել կամ հեռացվել է համակարգից։

2. Որոշման մեջ փաստացի հաստատվում է, որ Իոաննիսյանը լուսանկարներ արել է, բայց քննիչները դա համարել են «անզգուշություն»:

Վստահ եմ, ձեզ համար ամեն ինչ պարզ է։


Հ.Գ. Ես խոստացել էի, որ նման մարդիկ պատժվելու են։ Ահա։ Հունիսի 10-ին տեղի ունեցավ արդեն իմ հայցով առաջին դատական նիստը ընդդեմ Դանիել Իոաննիսյանի' զրպարտության և վիրավորանքի մեղադրանքով»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page