top of page

Ընտրություններ, երբ թշնամին ներսում է. ո՞ր ուժերն են սկսում պայքարը. «Ժողովուրդ»

  • May 25, 2021
  • 1 min read


«Արդեն 13-րդ օրն է, որ ադրբեջանական կողմը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում երեք ուղղություններով առաջ է եկել, հաստատվել ՀՀ ինքնիշխան տարածքում և չի էլ պատրաստվում հեռանալ: Եվ այս ամենի ֆոնին, ՀՀ քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ոչ թե ելքեր են առաջարկում, այլ պատրաստվում են նախընտրական քարոզարշավի, գնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների:


Ավելին՝ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի օրակարգում անգամ այդ հարցը չկա, և նրանցից ոչ ոք պատկերացում չունի՝ ինչպես են լուծելու խնդիրը, ինչպես են ադրբեջանական զինուժին հետ շպրտելու: Իշխող ուժն այս անգամ ընտրություններին կգնա միայնակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով, սակայն նախընտրական ցուցակում ամեն 5-րդը նոր անձ է լինելու՝ դրսից:


Միայնակ են ընտրություններին մասնակցելու նաև խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, եւ «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Արտախորհրդարանական ուժերից միայնակ է գնում նաեւ Հայ ազգային կոնգրեսը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, նորաստեղծ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ, «Հանրապետություն», «Եվրոպական», «Արդար Հայաստան», «Քաղաքացու որոշում» կուսակցությունները:


Իսկ ինչպե՞ս են մասնակցելու քաղաքական մյուս ուժերը. «Վերածնվող Հայաստան» եւ ՀՅԴ-ն կազմել են «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, «Հայրենիք»-ՀՀԿ-ն՝ նորացված կազմով, Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, կազմել է «Պատիվ ունեմ» դաշինքը, Արման Բաբաջանյանը եւ Լևոն Շիրինյանը միավորվել են՝ ստեղծելով «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք», ՌԴ-ից «նախընտրական հյուրախաղերով» Հայաստան ժամանած Արա Աբրահամյանը պատրաստվում է «Ալյանս»-ի հետ դաշինքով մասնակցել ընտրություններին, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն էլ ՀԴԿ-ի հետ է պայքար սկսել:


Այսօր՝ մայիսի 25-ին, վերջնաժամկետն է, երբ քաղաքական ուժերը պետք է ԿԸՀ ներկայացնեն իրենց ցուցակները, սակայն արդեն իսկ պարզ է, որ մեծաթիվ ուժերով ընտրություններ են սպասվում»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page