top of page

Տեղի կունենա դատական նիստ՝ բաց տարածքներում դիմակ կրելու պարտադրանքի հետ կապված



«ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԲԱՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԴԻՄԱԿ ԿՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ


ՀՀ առողջապահության նախարարի 28.10.2021 թվականի N 81-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանվել է, որ՝ «Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է»:


Այս նորմատիվ դրույթը վիճարկում ենք ՀՀ վարչական դատարանում:


ՀՀ վարչական դատարանը՝ 5 դատավորի կազմով, 18.11.2021թ. որոշում է կայացրել գրավոր ընթացակարգից անցնել գործի քննության բանավոր ընթացակարգի և նշանակել է դատական նիստ 2021թ.-ի դեկտեմբերի 13-ին, ժամը 17:15-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23), թիվ 1 դատական նիստերի դահլիճում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել Արա Զոհրաբյանը:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page